ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2019 թվականի N 606-Ա
ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանին 2019 թվականի սեպտեմբերի 6-13-ը ներառյալ գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Վիեննայի միասնական ինստիտուտի կողմից կազմակերպվելիք «Ինտեգրում ԵՄ-ին, Եվրոպական միություն և Եվրասիական տնտեսական միություն» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Անի Բաբայանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
2019 թ. սեպտեմբերի 3 Երևան |