Գլխավոր տեղեկություն
Номер
N 1157-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 11.09.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2019
Дата вступления в силу
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1157-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 38-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

«3.1) 2019 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի ծրագրի շրջանակներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների, մասնավորապես՝ օդով (թթվածնով) հարստացնող համակարգի (Air Lift sistem), աերատորի (թթվածնով հարստացվող սարք), ձայնամեկուսիչ արկղով օդամղիչ սարքի (blօwer witհ օutdօօr sօuոd cabiոet), մանրէազերծող բիո և մեխանիկական ֆիլտրերի համար անհրաժեշտ կանխավճարը.».

2) 39-րդ կետի 4-րդ ենթակետում և այդ ենթակետից հետո ամբողջ տեքստում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, իսկ 41-րդ կետի 7-րդ ենթակետում «agrօ@miոagrօ.am» էլեկտրոնային հասցեն փոխարինել «secretariat@miոecօոօmy.am» էլեկտրոնային հասցեով.

3) 40-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.

«3.1) ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 6.0 մլն դրամը սուբսիդավորվում է.

3.2) ձկնաբուծությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսի սուբսիդավորումից կարող է օգտվել մեկ անգամ.».

4) 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին կետով.

«41.1. Ծրագրի շրջանակներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողը, մինչև ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը, կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող սարքավորումներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող սարքավորումների արժեքները հավաստող փաստաթուղթ և սարքավորումների տեխնիկական բնութագրերը.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացվել են սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում նշված սարքավորումների վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված մերժումը տրվում է, եթե սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ կամ ներկայացված փաստաթղթերում առկա են սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում չնշված սարքավորումներ.

5) սույն կետի 1-ին ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո շահառուն համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

6) ՖԿ-ի կողմից լիզինգի հայտն ընդունելուց և ձեռք բերվող սարքավորման արժեքի 10 տոկոսի չափով կանխավճարը շահառուի կողմից ՖԿ-ին վճարվելուց հետո շահառուն N 2 ձևին համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով, որին կցում է ձեռք բերվող սարքավորման արժեքի 10 տոկոսի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

7) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 6-րդ ենթակետում նշված N 2 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին.

8) սարքավորումների մոնտաժման աշխատանքներն ավարտելուց և համակարգը շահագործելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն համակարգի շահագործման մեկնարկի վերաբերյալ։».

5) 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.1-ին կետով.

«42.1. Ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ սուբսիդավորված կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե սարքավորումը ձեռք է բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ ձեռք բերված սարքավորումը չի ապահովում սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում նշված ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման գործընթացը կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.1-ին կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը։».

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 1 և 2 ձևերով.

 

«Ձև N 1

    

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ....-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)*

     

ԴԻՄՈՒՄ

 

Ձկնաբուծարանի ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորման համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ………………………… մարզի ……….. համայնքի տարածքում

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) - ն զբաղվում է ձկնաբուծությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ ձկնաբուծարանի ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ցանկանում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որոնց արժեքները հավաստող փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը կցվում են։

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող սարքավորումների կանխավճարի սուբսիդավորման հարցում։

Առդիր՝ .... էջ։

       

Ստորագրող

................................

(պաշտոնը)

   

..............................................

             (անունը, ազգանունը)

................................

(ստորագրությունը)

    

 

..... ..................... 20___թ.

    

Կ.Տ.

 

       

*-իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ....-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)*

      

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

      

NN
ը/կ

Լիզինգառու

Լիզինգով ձեռք բերվող սարքավորում

Լիզինգ տրամադրող ֆինանսական կառույցի անվանումը

Ֆինանսական կառույցում շահառուի գործող համապա-տասխան հաշվեհամարը

անվանումը կամ անունը, ազգանունը

գործունեու-թյան վայրի հասցեն

անվանումը

քանակը
(հատ)

արժեքը
(մլն դրամ)

կանխա-վճարի 20 տոկոսի չափը
(մլն դրամ)

կանխավճարի սուբսիդա-վորման չափը
(մլն դրամ)

 

 

 

 

 

 

 

 

   
                   
                   

      

Ստորագրող

................................

(պաշտոնը)

   

..............................................

             (անունը, ազգանունը)

................................

(ստորագրությունը)

    

 

..... ..................... 20___թ.

 

  

*-իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:»:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան