ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից առանձին հարկատեսակների մասին օրենքների ընդունումը, որոշում եմ.
1. Ձեռնարկությունների և կազմակերպությունների հարկվող շահույթից շահութահարկ գանձել հետևյալ դրույքաչափերով.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | |
Հարկվող շահույթի տարեկան գումարը |
Շահութահարկի դրույքաչափը |
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | |
մինչև 18000 ռուբլի | 12 տոկոս |
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի | 2160 ռուբլի գումարած 18000 ռուբլուն գերազանցող գումարի 15 տոկոսը |
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի | 4860 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 20 տոկոսը |
54001 ռուբլի և ավելի | 8460 ռուբլի գումարած 54000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը |
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Առանձին վճարողների համար սահմանել շահութահարկի հետևյալ դրույքաչափերը`
ա/ պետական մասնագիտացված բանկերի, առևտրային, այդ թվում` կոոպերատիվ, բանկերի, խնայողական բանկերի, ապահովագրական կազմակերպությունների, վիճակախաղեր կազմակերպող և անցկացնող ձեռնարկությունների համար` 45 տոկոս.
բ/ շահումներով խաղեր անցկացնող ձեռնարկությունների /կազմակերպությունների/ և խաղատների համար` 70 տոկոս, սակայն սահմանված հաստատագրված վճարներից ոչ պակաս:
Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունների վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» Հ. 599 որոշմամբ սահմանված հաստատագրված վճարների վրա տարածել գների ինդեքսը:
2. Շահութահարկի հաշվարկման ժամանակ հարկվող շահույթը պակասեցվում է`
ա/ շահույթի հաշվին իրականացվող տեխնիկական վերազինման և վերակառուցման, նոր արտադրանքի ու տեխնոլոգիայի յուրացման ուղղությամբ ձեռնարկության ծախսումների գումարի չափով.
բ/ Հայաստանի Հանրապետության ապրանքափոխանակման ֆոնդին վաճառված արտադրանքից ստացված շահույթի 30 տոկոսի չափով.
գ/ զբաղվածության, աղետի գոտու վերականգնման, փախստականների և պաշտպանության ֆոնդերին մուծված գումարների չափով.
դ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող արտադրատեսակների` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական ծավալի աճի հաշվին ստացված շահույթի գումարի չափով:
դ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող արտադրատեսակների` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական ծավալի աճի հաշվին ստացված շահույթի գումարի չափով:
3. Ստացված շահույթի ուղղակի որոշման անհնարինության դեպքում թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշվող շահութաբերության նորմաներից:
4.Վերացնել սպառմանն ուղղվող միջոցների, այդ թվում` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների սահմանափակումները:
5. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)
6. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)
7. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)
8. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)
9. Հաշվետու տարվա նվազագույն աշխատավարձի չափին հասցնել տարեկան նյութական օգնության գումարների չհարկվող չափը` բացառությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող եկամտի մեջ չմտցվող նյութական օգնության գումարների:
10. Սույն հրամանագրի 6, 7 և 8-րդ կետերում սահմանված եկամտահարկի դրույքաչափերը ենթակա են ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող կարգով:
11. Սահմանել արժութային հարկ օտարերկրյա արժույթով ստացված հասույթից` 25 տոկոս դրույքաչափով:
12. Սահմանել ավելացված արժեքի հարկ հարկվող շրջանառության նկատմամբ 28 տոկոս դրույքաչափով:
13. Սույն հրամանագրի հրապարակման օրվանից հետո ընկած ժամանակաշրջանում հարկման օբյեկտը թաքցնելու /նվազեցնելու/, ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին վճարվող եկամուտների վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ չներկայացնելու դեպքում հարկատուներից, ինչպես նաև եկամուտ վճարող համապատասխան սուբյեկտներից գանձվում է թաքցված /նվազեցված/ շահույթի /եկամտի/ ամբողջ գումարը, դրա վրա տարածելով ինֆլյացիայի գործակիցը, ինչպես նաև տուգանք` չստացված գումարի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում` տուգանք կրկնակի չափով:
Դիտավորությամբ հարկման օբյեկտներ թաքցնելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա/ 10-օրյա ժամկետում ապահովել սույն հրամանագրից բխող փոփոխությունների կատարումը ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների հարկման գծով գործող հրահանգների ու ցուցումների մեջ.
բ/ երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն հրամանագրից բխող համապատասխան ակտերի ընդունում.
գ/ 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի կիրարկման, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման ու փախստականների տեղավորման համար ֆինանսական ռեսուրսներ կուտակելու համար հատուկ վճար սահմանելու մասին:
15. Կասեցնել հարկային օրենսդրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են սույն հրամանագիրը:
16. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-49 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.1995, ՆՀ-431 | 14.04.1995, ՆՀ-49 | |
02.07.1992, ՆՀ-120 | 14.04.1995, ՆՀ-49 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|