ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2013 թվականի N 78-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2013 թվականի առաջին եռամսյակում տրամադրել բյուջետային վարկ՝ մինչև 1,440,000,000 դրամ գումարի չափով, տարեկան 0.001 տոկոս դրույքաչափով, վեց ամիս մարման ժամկետով, առանց գրավի՝ արտերկրից հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու և մաքսազերծելու համար։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ վերահսկողություն իրականացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներգրաված վարկի նպատակային օգտագործման և ներկրված հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման հասույթների հաշվին վարկային պարտքի պատշաճ սպասարկման նկատմամբ։
3. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին սույն որոշման հավելվածով սահմանված փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 78-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Բյուջետային մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ բյուջետային ելքերի ավելացումները՝ փակագծերում | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
- |
այդ թվում՝ |
||||
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
- |
- |
- |
այդ թվում՝ |
||||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
- |
- |
այդ թվում՝ |
||||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(1,440,000.0) |
(1,440,000.0) |
(1,440,000.0) |
(1,440,000.0) |
բ) այլ վարկեր |
(1,440,000.0) |
(1,440,000.0) |
(1,440,000.0) |
(1,440,000.0) |
2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր |
- |
- |
1,440,000.0 |
1,440,000.0 |
Այլ վարկառուներից |
- |
- |
1,440,000.0 |
1,440,000.0 |
2.6. Այլ |
1,440,000.0 |
1,440,000.0 |
- |
- |
Ժամանակավորապես ազատ միջոցներ |
1,440,000.0 |
1,440,000.0 |
- |
- |
Հայաստանի Հանրապետության |
Դ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.09.2013, N 1086-Ն | 11.10.2013, N 78-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|