Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-239
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.06.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
03.03.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.03.1999
Дата вступления в силу
03.03.1999

030.0239.03.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման և գործունեության, ինչպես նաև նրա սեփականաշնորհման գործընթացի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության հարցի շուրջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծավալված քննարկումների հասարակական հնչեղությունը, նպատակ ունենալով օրենսդիր և գործադիր մարմինների համատեղ ջանքերով ընթացք տալ նշված խնդրում Ազգային ժողովի քաղաքական ուժերի նախաձեռնություններին և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածով և 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման և գործունեության, ինչպես նաև նրա սեփականաշնորհման գործընթացի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) հանձնաժողովն իրավունք ունի դիմել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց և նրանցից ստանալ իր առջև դրված խնդիրներին առնչվող փաստաթղթեր և անհրաժեշտ այլ նյութեր.

բ) հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն.

գ) հանձնաժողովի լիազորությունները դադարում են իր կողմից ուսումնասիրություններն ավարտվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 1999 թվականի հուլիսի 3-ին.

դ) հանձնաժողովը, իր լիազորությունները դադարելուց հետո 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

(3-րդ կետը փոփ. 03.06.99 ՆՀ-279) 

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 մարտի 1999 թ.
ՆՀ-239

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1999 թվականի
մարտի 3-ի ՆՀ-239 հրամանագրի

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր (հանձնաժողովի նախագահ)

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար

Համլետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ներսես ԶԵՅՆԱԼՎԱՆԴՅԱՆ

- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ֆրունզե ԽԱՌԱՏՅԱՆ

- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Էդվարդ ՄՈՒՐԱԴՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Աշոտ ԱԲՈՎՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետ

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ԿՀԴՊ ԳՎ 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.06.1999, ՆՀ-279 03.06.1999, ՆՀ-239
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան