Գլխավոր տեղեկություն
Номер
N 466-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2007
Дата вступления в силу
27.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2007 թվականի N 466-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.09.19 N 1230-Ա)

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։

(1-ին կետը փոփ. 12.09.19 N 1230-Ա)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ապահովել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում սահմանված կարգով համապատասխան փոփոխությունների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 21
Երևան