Գլխավոր տեղեկություն
Номер
N 1127-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 04.09.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.09.2019
Дата вступления в силу
05.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1127-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) սահմանել պահանջ, որի համաձայն՝ ազգությամբ հայերի՝ քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումները կքննարկվեն երեքամսյա ժամկետում՝ ընդհանուր կանոնի վեցամսյա ժամկետի փոխարեն:

Կառավարությունը մեծապես կարևորում է քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետների հետևողական կրճատումը, սակայն ներկա փուլում առաջարկվող ժամկետի կրճատումը կարող է խնդրահարույց լինել քաղաքացիության տրամադրման դիմումներին պատշաճ ընթացքն ապահովելու տեսանկյունից։ Բանն այն է, որ իրավասու պետական մարմինների վիճակագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում տարեկան ներկայացվում են մոտ 10.000 դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը՝ մոտ 95 տոկոսը, կազմում են ազգությամբ հայերի կողմից ներկայացված քաղաքացիության ձեռքբերման դիմումները: Բացի այդ, Կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշմամբ սահմանված է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգ, որով ևս որոշակի ժամկետներ են նախատեսվում հանձնաժողովի գործունեության համար։

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, Կառավարությունը նախաձեռնել է քննարկվող հարաբերությունները կարգավորող օրենսդրության համակարգային վերանայման գործընթաց։ Այս առումով, թեպետև կարևորում ենք Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը, սակայն գտնում ենք, որ նախատեսված ընթացակարգը լիարժեք ձևով կիրառելու համար անհրաժեշտ է Օրենքում մի շարք այլ փոփոխություններ կատարել նաև համապատասխան մեխանիզի ներդրման մասով։ Այդ կապակցությամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի ընդունումից, հաշվի առնելով այն, որ առաջիկայում Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի քաղաքացիության տրամադրման հետ կապված օրենսդրության ամբողջական վերանայման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան