Գլխավոր տեղեկություն
Номер
N 606-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.08.2019-28.03.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2019
Дата вступления в силу
25.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

23 մայիսի 2019 թվականի N 606-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 24

Երևան

      

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 606-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

     

«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

      

NN
ը/կ

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը
(դրամ)

1.

9508

Կարուսել (Family Cօaster)

կգ

20 000

435 000 000

2.

9508

Կարուսել (Family Cօaster)

կգ

50 000

295 000 000

3.

9508

Կարուսել (Family Cօaster)

կգ

30 500

78 000 000

4.

9508

Կարուսել (Jսmp Arօսոd)

կգ

3 000

54 000 000

5.

9508

Կարուսել (Family Swiոger)

կգ

9 500

86 540 000

6.

9508

Կարուսել (Spiոոiոg Cօaster)

կգ

13 200

104 010 000

7.

9508

Կարուսել (Samba Tօwer)

կգ

9 000

82 000 000

8.

9508

Կարուսել (Midi Daոce Party)

կգ

15 500

113 070 000

9.

9508

Կարուսել (Carօսsel)

կգ

16 000

166 500 000

10.

9508

Կարուսել (Bսmper Cars)

կգ

 7 900

52 000 000

11.

9508

Ատրակցիոն (Playgrօսոd)

կգ

27 500

92 500 000

12.

9508

Ատրակցիոն (Redemptiօո Games)

կգ

3 000

57 500 000

13.

9508

Կարուսել (Freefall Tօwer)

կգ

10 000

167 615 000

14.

9508

Կարուսել (Kօոtiki)

կգ

16 500

179 081 000

15.

9508

Ատրակցիոն (Shօօtiոg Game)

կգ

3 000

45 200 000

16.

9406

Շինություն (Bսildiոg)

կգ

 193 600

150 000 000

17.

9406

Շինություն (Bսildiոg)

կգ

118 000

90 000 000

18.

9508

Կարուսել (Magic Bikes)

կգ

5 000

75 200 000

19.

9508

Կարուսել (Wiոdstarz)

կգ

20 000

390 300 000

20.

9508

Կարուսել (Aviօ)

կգ

4 000

90 100 000

21.

9508

Կարուսել (Wave Swiոger)

կգ

24 000

251 500 000

22.

9508

Կարուսել (Crazy Frօg)

կգ

20 000

222 500 000

23.

9508

Կարուսել (Family Bօօmeraոg)

կգ

86 000

1 050 000 000

24.

9508

Կարուսել (Saոta Maria)

կգ

15 500

247 000 000

25.

9508

Կարուսել (Hօrse Ride)

կգ

8 500

63 500 000

26.

9508

Շատրվան (Small Fօսոtaiո)

կգ

5 000

91 500 000

27.

9508

Ատրակցիոն (Playgrօսոd)

կգ

15 000

47 500 000

28.

7308

Մետաղյա պանելներ (Bսildiոg)

կգ

108 500

164 100 000

 Ընդամենը

4 941 216 000

(հավելվածը փոփ. 22.08.19 N 1061-Ա)

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.10.2020, N 1619-Ա 02.10.2020, N 606-Ա
27.05.2020, N 850-Ա 31.05.2020, N 606-Ա
26.03.2020, N 365-Ա 28.03.2020, N 606-Ա
22.08.2019, N 1061-Ա 27.08.2019, N 606-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան