Գլխավոր տեղեկություն
Номер
N 1420-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.10.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2019
Дата вступления в силу
08.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2019 թվականի N 1420-Ա

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` «IFTM Top Resa 2019» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

2. Սուսաննա Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը (ճանապարհածախս, հոկտեմբերի 1-ից 3-ը՝ գիշերակաց և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սուսաննա Սաֆարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ընթացքում՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ի և հոկտեմբերի 3-ից 5-ի գիշերակացի, ինչպես նաև սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 4-ից 5-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են 2019 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի «Միջազգային համագործակցություն» ծախսային հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։

 4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուսաննա Սաֆարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան