ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1213-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 20-24-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողովին և հարակից առողջապահական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման 3 օրվա օրապահիկը և 2 օրվա գիշերավարձը կատարել` «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի (07060112) միջոցների հաշվին, իսկ մեկ օրվա օրապահիկը, 2 օրվա գիշերավարձը և ճանապարհածախսը (միայն՝ Նյու Յորք-Երևան)` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|