ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2018 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԴԻՏՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մասին Մոլդովայի Հանրապետության դիմումի վերաբերյալ» 2017 թվականի ապրիլի 14-ի թիվ 6 որոշման 2-րդ կետն իրագործելու նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 201 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: