ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 94-Ա |
«ԱՅԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 136 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով «ԱՅԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2019 թվականի հուլիսի 15-ի և հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 136 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2019 թվականի օգոստոսի 16-ի դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԱՅԹԻՎԻ» ՍՊ ընկերության դիմումները`
1. տրամադրել «ԱՅԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը Երևան քաղաքի և Գեղարքունիքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
2. 2019 թվականի օգոստոսի 28-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 136 լիցենզիան:
3. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Տ. Հակոբյան |
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյիհանձնաժողովի 2019 թ. օգոստոսի 23-ի թիվ 94-Ա որոշման |
1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»
(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)
2. «Շողակաթ»
(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):