հայաստանի հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի եվ կենսաթոշակների նվազագույն չափի մասին
1. (կետն ուժը կորցրել է 25.01.93 ՆՀ-188)
2. Սահմանել, որ 1992 թվականի հունվարի 5-ից գյուղացիական տնտեսությունները պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում սեփականաշնորհված հողատարածքի համար` 1991 թվականի դրությամբ սահմանված կադաստրային զուտ եկամտից ամսական 3,3 տոկոսի չափով:
3. (կետն ուժը կորցրել է 25.01.93 ՆՀ-188)
4. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակները բարձրացնել 140 ռուբլով, այն ավելացնելով կենսաթոշակի հիմնական չափին:
(4-րդ կետը փոփ. 01.03.92 ՆՀ-78)
5. Աշխատող բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը 1992 թվականի հունվարի 5-ից կատարել սոցիալական ապահովության մարմինների միջոցով առանց սահմանափակումների` անկախ եկամտի կամ աշխատավարձի չափից:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-50 |