ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով, որոշում եմ.
1. 1993 թվականի հունվարի 1-ից պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը բոլոր գործատուների համար, բացառությամբ սույն հրամանագրի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշվածների, սահմանել 37 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:
2. Հաշմանդամների հասարակական կազմակերպություններից, այն ձեռնարկություններից, դրանց տնտեսական միավորումներից, հիմնարկներից, ուսումնական հաստատություններից, որտեղ աշխատողների և սովորողների թվաքանակի ոչ պակաս 50 տոկոսը հանդիսանում են հաշմանդամներ, գանձվող պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը սահմանել 4,7 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:
3. (կետն ուժը կորցրել է 28.02.96 ՆՀ-577)
4. (կետն ուժը կորցրել է 28.02.96 ՆՀ-577)5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին.
բ) սահմանել հաստատագրված գումարներով պետբյուջե վճարներ կատարող հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը և դրանց վճարման կարգը.
գ) տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
(5-րդ կետը փոփ. 07.02.94 ՆՀ-277)6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրի 1-ին և 3-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.06.1998, ՆՀ-70 | 30.06.1998, ՆՀ-188 | |
28.02.1996, ՆՀ-577 | 28.02.1996, ՆՀ-188 | |
07.02.1994, ՆՀ-277 | 07.02.1994, ՆՀ-188 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|