Գլխավոր տեղեկություն
Номер
N 937-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.22/47(419) Հոդ.910
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2005
Дата вступления в силу
01.08.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ.Քոչարյան

13 հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2005 թվականի N 937-Ն

 

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1549-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը։

(1-ին կետը փոփ. 08.08.19 N 1002-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետում`

ա) «դ», «ե», «ժզ» ենթակետերից հանել «, արխիվային» բառը.

բ) «թ» ենթակետից հանել «և արխիվներում» բառերը.

գ) «ժ» ենթակետից հանել «, արխիվներում» և «, արխիվային փաստաթղթերին ու արխիվային ֆոնդերին» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել «զ», «է» և «ը» ենթակետերը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, արխիվային գործի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 6-ի N 229 ու 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1112 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1549-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «արխիվային գործի» բառերը.

բ) որոշման նախաբանից հանել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ,» բառերը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.08.2019, N 1002-Ն 31.08.2019, N 937-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան