Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 88
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.08.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.07.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
18.07.2017
Дата вступления в силу
18.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2017 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ՀԻԴՐԱՎԼԻԿ ԽՈՂՈՎԱԿԱՅԻՆ ԲԱՆԱԼԻՆ, ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԵՎ ՀՈՐԱՏՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԻ ՊՏՏԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հիդրավլիկ խողովակային բանալին, որը հորատման, շրջապահ և պոմպաճնշակային խողովակների պտուտակման և հետպտուտակման սարքավորում է, որը կոմպլեկտավորված է հիդրավլիկ շարժիչով, որի պտտման օգնությամբ իրականացվում է խողովակների պտուտակումը և հետպտուտակումը, ինչպես նաև խողովակները սևեռակելու համար կարծրահամահալվածքային ներդրակներով կահավորված ծնոտներով, մեխանիկական դռնակով, որով բաց դիրքով բանալու կորպուսում լարվում և սևեռակվում է խողովակը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 ապրանքային դիրքում (հիդրավլիկ խողովակային բանալու պատկերի օրինակը բերված է թիվ 1 հավելվածում):

2. Ունիվերսալ մեքենայական բանալին, որը հորատման, շրջապահ և պոմպաճնշակային խողովակների պտուտակման և հետպտուտակման, ինչպես նաև ձեռքի գործիքներից ձեռքով այն տեղափոխելը չթույլատրող եզրաչափքային չափերով և կշռային բնութագրերով տարբերվող խողովակների պարուրակային միացումների ամրացման և միմյանցից անջատման գործիք է, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 ապրանքային դիրքում (ունիվերսալ մեքենայական բանալու պատկերի օրինակը բերված է թիվ 2 հավելվածում):

3. Հորատման խողովակի պտտիչը, որը հորատման սարքավորման մաս է, որն օգտագործվում է հորատման խողովակի դանդաղ պտտման և հորատման խողովակների արագ միացման համար, որն ունի խողովակների պտուտակման և հետպտուտակման հնարավորություն, աշխատում է հիդրավլիկ կամ օդաճնշական շարժիչի միջոցով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8431 ապրանքային դիրքում (հորատման խողովակի պտտիչի պատկերի օրինակը բերված է թիվ 2 հավելվածում):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 18-ի

թիվ 88 որոշման

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 18-ի

թիվ 88 որոշման

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 18-ի

թիվ 88 որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: