Գլխավոր տեղեկություն
Номер
N 492-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
05.08.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.08.2019
Дата вступления в силу
06.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2019 թվականի N 492-Ա

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 4,290,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 90026188)՝ «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի կառուցում՝ 4,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 5

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
օգոստոսի 5-ի N 492-Ա
որոշման

 

«Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիր

1

2

3

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«Թուֆենկյան հիմնադրամ» ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

4,290,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 4,290,000 դրամ արժողությամբ: 2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (զսպանակով ճոճանակ, պտույտ, փոքր երկակի կամար, ջիփ, Աստրա-2, Հեքիաթ-2, զրուցարան և ցուցանակ) և տեղադրում, գինը` 4,290,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ