Գլխավոր տեղեկություն
Номер
N 1095-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.08.2019
Дата вступления в силу
09.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1095-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 8

Երևան

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2019 թվականի

  օգոստոսի 8-ի N 1095-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Դավիթ Անանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Շուշանիկ Ներսիսյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Միքայել Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Էդգար Գևորգյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

   

Արամ Թանանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական

   

Վաչե Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

   

Ռաֆիկ Գրիգորյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

   

Արթուր Տոնոյան

- ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

   

Մարտուն Գրիգորյան

- ՀՀ կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ճարատարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

   

Արայիկ Առաքելյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ՀՀ Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար

   

Նարեկ Բաբայան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

   

Ալբերտ Մարգարյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

   

Հենրիկ Գասպարյան

- Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Էլիզաբեթ Մամիկոնյան   

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան