Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-32
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.07.1999-20.05.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
27.04.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.04.1998
Дата вступления в силу
30.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.03.2004

030.0032.27.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու, այդ նպատակով հուսալի երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 49 հոդվածներով և 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում համաձայնեցնել հանձնաժողովի կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների անհատական կազմը:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը ներկայացնել հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը:

6. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
27 ապրիլի 1998 թ.
ՆՀ-32

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 1998
ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի
ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
Սուրեն Զոլյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ռեկտոր
Հովհաննես Ասրյան - Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի անդամ
Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ - Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական հիմնադրամի նախագահ
Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ - Ժողովրդավարության և մարդու իրավունքների ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն
Գրետա ՄԻՐԶՈՅԱՆ - Հայաստանի «Զինվորի մայր» հանրապետական կոմիտեի նախագահ
Նորա ՀԱԿՈԲՅԱՆ - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Էդվարդ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ - «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի նախագահ
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ - «Ազգ» օրաթերթերի գլխավոր խմբագիր

 

Ազգային փոքրամասնությունների երկու ներկայացուցիչ

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(Կազմը փոփ. 24.07.99 ՆՀ-357) 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 1998
ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի
ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

- մարդու իրավունքների և ազատությունների աջակցությունն ու պաշտպանությունը.

- մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների և առաջարկությունների նախապատրաստումը.

- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը.

- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացված օրենքների և վավերացմանը ներկայացված կառավարության որոշումների մասին եզրակացություն տալը.

- մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված դիմումների ուսումնասիրումը և առաջարկությունների նախապատրաստումը.

- մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով սահմանադրական դատարան դիմելու համար իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը.

- մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հանձնաժողով ներկայացված գանգատների քննարկումը.

- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով անհրաժեշտ քարոզչության իրականացումը.

-Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ու վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցի պատրաստումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`

պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կատարել ուսումնասիրություններ և հետազոտություններ.

- անհրաժեշտության դեպքում իր անդամներից կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր` առանձին հարցերի քննարկումները նախապատրաստելու համար.

- կազմակերպել մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված համաժողովներ, սեմինարներ, հեռուստահաղորդումներ, ինչպես նաև տարբեր բնույթի այլ քննարկումներ, իր կարծիքը զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել հանրությանը.

- խորհրդատվական աշխատանք իրականացնել իշխանության տարբեր մարմինների, գիտակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համար:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Հանձնաժողովը կազմված է նախագահից և անդամներից:

7. Հանձնաժողովի անդամները նրա աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

8. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

- նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից նախապատրաստված նյութերը.

- ներկայացնում է Հանձնաժողովը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստ կարող է գումարվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամներից մեկը:

Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը Հանձնաժողովի անդամներին են ուղարկվում ոչ ուշ, քան նիստից մեկ շաբաթ առաջ:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Դրանք Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն կցվում է որոշմանը:

10. Հանձնաժողովը մշակվում է իր գործունեության ամենամյա ծրագրերը և յուրաքանչյուր տարվա հունվար ամսին ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը:

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում և անցկացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

12. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

13. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.2004, ՆՀ-24-Ն 04.03.2004, ՆՀ-32
29.01.2001, ՆՀ-807 29.01.2001, ՆՀ-32
08.05.2000, ՆՀ-566 20.05.2000, ՆՀ-32
24.07.1999, ՆՀ-357 24.07.1999, ՆՀ-32
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան