Գլխավոր տեղեկություն
Номер
N 1335-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.09.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.09.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2019
Дата вступления в силу
20.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1335-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ-ի անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 1-5-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հովհաննես Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղազարյանինը` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Դավիթ Սարգսյանինը և Տիգրան Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանի՝ Բելգիայի Թագավորություն, Նիդերլանդների Թագավորություն և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

      

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 19-ի N 1335-Ա

որոշման

        

Կ Ա Զ Մ

    

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

    

Հ. Քոչարյան

    

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
 

Ա. Ղազարյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ
 

Դ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
 

Տ. Սամվելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

          

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան