ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2019 թվականի N 1263-Ա
ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՇԱՔԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Շաքե Մեժլումյանին 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «ԵՄ-ն՝ թվայնացման համար. Աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ղեկավար կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրոյանի, Գայանե Սերոբյանի և Շաքե Մեժլումյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Աբրոյանի, Գայանե Սերոբյանի և Շաքե Մեժլումյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|