ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2018 թվականի N 1672-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`
1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 30.05.19 N 642-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1177-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 26-ի N 1672-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Գրիգորյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարար |
Վ. Մելքոնյան |
- Ջրային կոմիտեի նախագահ |
Հ. Գուլյան |
- Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Ռաֆայելյան |
- ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի |
Խ. Հարությունյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Ա. Ուլիխանյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ |
Դ. Մեջլումյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության հողերի օգտագործման և |
Ա. Չիֆլիկյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ |
Ա. Ղալեչյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող |
Դ. Ստեփանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ |
Ա. Քոչարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ |
Լ. Ազիզյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» |
Ա. Հունանյան |
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդություն- |
Ա. Գևորգյան |
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ |
Տ. Մինասյան |
- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Տերտերյան |
- ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Յու. Ազատյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Հ. Համբարձումյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Մ. Եղիազարյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Վ. Միրզախանյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ |
(հավելվածը փոփ. 30.05.19 N 642-Ա, խմբ. 17.07.19 N 952-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |