Գլխավոր տեղեկություն
Номер
N 956-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.691
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 956-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 105-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետում «օգոստոսի 1-ից» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ից» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում), բնակության (անհատ ձեռնարկատերերի դեպքում) վայրը

3. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան և համարը

4. Հեռախոսահամարը

5. Էլ. փոստի հասցե

6. Ինտերնետային կայք (առկայության դեպքում)

1. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակը

1.1. սերիայի հավաստագրում

1.2. մատակարարում առանց սերիայի հավաստագրման

2. Դեղերի մեծածախ իրացման գործունեության տեսակը

2.1. ձեռքբերում

2.2. ներմուծում

2.3. արտահանում

2.4. պահպանում

2.5. իրացում (բաշխում)

3. Մատակարարվող դեղային խումբ՝

3.1. պահպանման ընդհանուր պայմանները բավարարող դեղեր

3.2. արյան բաղադրիչներ և արյունից ստացված դեղեր

3.3. իմունաբանական դեղեր

3.4. ռադիոակտիվ դեղեր (ներառյալ ռադիոնուկլիդային հավաքածուներ)

3.5. բժշկական գազեր

3.6. սառցային շղթա պահանջող դեղեր (դեղեր, որոնց համար պահանջվում է պահպանման սառը պայմաններ` 2-80C կամ 8-150C)

3.7. այլ արտադրանքներ (նկարագրել)

Փորձագիտական եզրակացության համարը, ամսաթիվը

Այլ նշումներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 

Տ. Ավինյան

2019 թ. օգոստոսի 1

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան