Գլխավոր տեղեկություն
Номер
N 980-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.09.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.08.09/52(1505) Հոդ.709
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.08.2019
Дата вступления в силу
10.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 980-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 181,000.0 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ինն ամսում հատկացնել 181,000.0 հազ. դրամ, ընդ որում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 34,000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 125,000.0 հազ. դրամ, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ 15,000.0 հազ. դրամ, «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով՝ 7,000.0 հազ. դրամ:

4. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում նշված գնման առարկաները, բացառությամբ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» և «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածների, ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվում նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ծառայությունների համար՝ «Ատրիում թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, երկրաբանական հետազոտական ծառայությունների համար՝ «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությանը, հողի (հիմքի) ուսումնասիրության ծառայությունների համար՝ «Զավեն Բաբասյան» անհատ ձեռնարկատիրոջը՝ գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «զ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

(4-րդ կետը փոփ. 19.09.19 N 1253-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 8

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման


Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման