Գլխավոր տեղեկություն
Номер
N 561-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
21.08.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.08.2019
Дата вступления в силу
17.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2019 թվականի N 561-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 36-25/04 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ Արտակ Հայկազի Զեյնալյանի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2018 թվականի արտադրության «TՕYՕTA RAV4 HV LE PLՍS/XLE» մակնիշի, նույնականացման համարը՝ JTMRJREV6JD188577, 15,048 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,650 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 1998 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ՀՀ Նախագահի հիմնադրամից ազատամարտիկ Արտակ Հայկազի Զեյնալյանին հատկացված 2,5 մլն դրամի շրջանակներում իրականացվող ծրագրի մասին» N 36-25/04 որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

2. Սույն որոշման պահանջները կիրառել 2,5 մլն դրամ արժեքով ավտոմեքենայի ձեռքբերման համար առաջացող արտոնությունների չափով:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան