ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1163-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 305-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով՝
«2.1 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.
2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:
2.2 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովին հանձնված՝ կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների փոխանցումը սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծվող լուծարման հանձնաժողովին:
2.3 Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը դադարեցնում է իր գործունեությունը սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո.
2) սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով ստեղծված լուծարման հանձնաժողովի իրավահաջորդն է»:
2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը:
3. Որոշման 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, իսկ» բառերը փոխարինել հետևյալ բառերով՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ TՕYՕTA մակնիշի, 420 SS 60 պետհամարանիշի (նույնացման համար՝ JTEBՍ3FJ60K078622, սկզբնական արժեքը՝ 24.180.000 դրամ, մնացորդային արժեքը՝ 4.433.000 դրամ) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչպես նաև»:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքների գրանցման ծախսերը կատարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 9 Երևան |