ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 951-Ա
«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածները՝ Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանն աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին պարենային միջոցներով ապահովելու նպատակով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Կազմակերպությանն անհատույց ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ տասնօրյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշումից բխող պայմանագրերի կնքումը՝ սահմանելով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի վերադարձման ժամկետը.
2) որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով նաև կազմակերպության գործադիր մարմնի երկու անդամի:
4. Սահմանել, որ գույքի անհատույց օգտագործման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հուլիսի 30 Երևան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գինը |
Գումարը | |
Պարենային ծառայության մասով | ||||||
1. |
Էլեկտրական կաթսա 250լ-ոց |
հատ |
2 |
1 249 000 |
2 498 000 | |
2. |
Էլեկտրական կաթսա 160լ-ոց |
հատ |
3 |
1 119 000 |
3 357 000 | |
3. |
Վաննա՝ 2 սեկցիանի չ/պ |
հատ |
3 |
113 400 |
340 200 | |
4. |
Դարսակ՝ ճաշարանային սպասքի |
հատ |
2 |
264 000 |
528 000 | |
5. |
Դարսակ՝ հացի չ/պ |
հատ |
3 |
98 700 |
296 100 | |
Ընդամենը |
7 019 300 | |||||
Ճաշարանային սպասքեղենը` 500 մարդու հաշվարկով | ||||||
1. |
Ափսե 1-ին ճաշատեսակի համար |
հատ |
500 |
1 470 |
735 000 | |
2. |
Ափսե 2-րդ ճաշատեսակի համար |
հատ |
500 |
1 470 |
735 000 | |
3. |
Գավաթ՝ պոլիպրոպիլենե |
հատ |
500 |
242 |
121 000 | |
4. |
Պատառաքաղ չ/պ |
հատ |
500 |
273 |
136 500 | |
5. |
Դանակ չ/պ |
հատ |
500 |
285 |
142 500 | |
6. |
Սալաթաման |
հատ |
100 |
1 170 |
117 000 | |
7. |
Կոմբինացված աղաման պղպեղաման |
հատ |
50 |
799 |
39 950 | |
8. |
Թեյնիկ |
հատ |
50 |
8 700 |
435 000 | |
9. |
Տակդիր՝ ալյումինե |
հատ |
100 |
690 |
69 000 | |
10. |
Անձեռոցիկ |
տուփ |
1380 |
155 |
213 900 | |
11. |
Հեղուկ լվացող միջոց |
կգ |
230 |
289 |
66 470 | |
12. |
Սննդամթերք |
մ/օր |
46 000 |
867.05 |
39 884 300 | |
13. |
Սառնարան պահարան 1200լ-ոց |
հատ |
2 |
930 000 |
1 860 000 | |
Ընդամենը |
44 555 620 | |||||
Ընդհանուր տեխնիկական միջոցներ, սպասք և սննդամթերք |
51 574 920 | |||||
Իրային ծառայության մասով | ||||||
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գինը |
Գումարը | |
1. |
Ներքնակ՝ բամբակյա 1.5 տեղ |
հատ |
150 |
7950 |
1 192 500 | |
2. |
Բարձ՝ բամբակյա |
հատ |
150 |
1554 |
233 100 | |
3. |
Ծածկոց՝ կիսաբրդյա |
հատ |
150 |
6942 |
1 041 300 | |
4. |
Սավան՝ բամբակյա 2,10 x 1,45 |
հատ |
600 |
1340 |
804 000 | |
5. |
Բարձի երես՝ բամբակյա |
հատ |
300 |
380 |
114 000 | |
Ընդամենը |
3 384 900 | |||||
Կապիտալ շինարարության ծրագրի մասով | ||||||
1. |
Ճաշասեղան 10 տեղանոց (նախկինում օգտագործված) |
լրակազմ |
8 |
40 510 |
324 080 | |
7 |
69 420 |
485 940 | ||||
10 |
41 414.4 |
414 144 | ||||
2. |
Կողապահարան՝ զինվորական, 2 հարկանի (նախկինում օգտագործված) |
հատ |
45 |
21 090 |
949 050 | |
Ընդամենը |
2 173 214 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գինը |
Գումարը |
Ճաշարանային սպասքեղենը` 500 մարդու հաշվարկով | |||||
1. |
Ճաշի գդալ չ/պ |
հատ |
500 |
282 |
141 000 |
2. |
Գդալ՝ թեյի չ/պ |
հատ |
500 |
198 |
99 000 |
3. |
Հացաման |
հատ |
100 |
1495 |
149 500 |
4. |
Կաթսա 1-ին ճաշատեսակի համար |
հատ |
50 |
8 196 |
409 800 |
5. |
Կաթսա 2-րդ ճաշատեսակի համար |
հատ |
50 |
7 296 |
364 800 |
6. |
Շերեփ՝ փոքր, ալյումինե |
հատ |
100 |
620 |
62 000 |
7. |
Դաշտային խոհանոց |
հատ |
1 |
4 932 000 |
4 932 000 |
Ընդամենը |
6 158 100 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |