ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 142-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՐԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ` 00006479) իրականացվող` 67,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. օգոստոսի 31 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԻՐԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործ |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) շահույթ չհետապնդող կազմակերպություն (գրանցված՝ ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ՝ 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնք Բնագավառը՝ ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 67,200,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականի օգոստոսի 15-ին և ավարտել 2019 թվականի մարտի 31-ին: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ոռոգման համակարգի նախագծային աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,350,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- ոռոգման համակարգի նախագծման ծառայություններ՝ 4,350,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.07.2019, N 397-Ա | 09.07.2019, N 142-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|