Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2018-09.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
31.08.2018
Подписан
Առաջին փոխվարչապետ
Дата подписания
31.08.2018
Дата вступления в силу
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 142-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՐԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ` 00006479) իրականացվող` 67,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. Միրզոյան

 

2018 թ. օգոստոսի 31

Երևան

 
 

  

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. օգոստոսի
31-ի N 142-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԻՐԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցումը:
Հաշվի առնելով, որ ոռոգման համակարգը շատ հին է (կառուցվել է 1967թ.), և ոռոգման համար դժվարություններ են առաջացել շատ հին ու քայքայված լինելու պատճառներով, անհրաժեշտություն է առաջացել ամբողջովին վերակառուցել այն: Համակարգի վերակառուցման շնորհիվ ոռոգման համակարգը կդառնա ավելի արդյունավետ՝ այդպիսով նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը տվյալ համայնքում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործ

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) շահույթ չհետապնդող կազմակերպություն (գրանցված՝ ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ՝ 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնք Բնագավառը՝ ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 67,200,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականի օգոստոսի 15-ին և ավարտել 2019 թվականի մարտի 31-ին:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ոռոգման համակարգի նախագծային աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,350,000 դրամի չափով:
Ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 62,850,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- ոռոգման համակարգի նախագծման ծառայություններ՝ 4,350,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի
- ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ 62,850,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. Միրզոյան