Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.01.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
05.01.2000
Дата подписания
05.01.2000
Дата вступления в силу
05.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 5 հունվարի 2000 թվականի

թիվ 2

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո (ներքաշող) համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 43%:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայական գործառնությունների տոկոսադրույքը սահմանել 45%:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը սահմանել 75%:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը սահմանել 18%:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: