Գլխավոր տեղեկություն
Номер
N 473-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2019-04.09.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.07.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.07.2019
Дата вступления в силу
31.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2019 թվականի N 473-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`

1. Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող խնդրահարույց հարցերի լուծման, հստակեցման և առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի հստակեցման և առաջացած խնդիրների կարգավորման նպատակով առկա խնդիրների լուծման` նորմատիվային բազայի կատարելագործման վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 30

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
հուլիսի 30-ի N 473-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Պապիկյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)

     

Վ. Տերտերյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

     

Բ. Բադալյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

     

Հ. Վարդանյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Ի.Ղափլանյան

 

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

     

Լ.Նանուշյան

 

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

     

Ա. Քամալյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

     

Ս. Պետրոսյան

 

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

     

Վ.Վերմիշյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

     

Ա. Գիլոյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ