Գլխավոր տեղեկություն
Номер
N 452-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.07.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.07.2019
Дата вступления в силу
12.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 452-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 362-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Ինտեր մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01011141) 2019 թվականի հունիսի 10‑ին կնքված N 10/06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կատարել Գյումրու Խորենացի 46/1 հասցեում կիսակառույց շենքի 18 բնակարանի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 119,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի համայնքում 18 սոցիալական բնակարանի կառուցում» ծրագրի մասին» N 362-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան