ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1089-Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով, 589-րդ, 590-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 28-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կազմակերպել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան N 4 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված՝ բնակավայրերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված 0.169 հեկտար հողամասի (վկայական N 02072019-10-0006), Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցի 34/Ա-1 հասցեում գտնվող՝ քաղաքացիներ Արտակ Ալոյանին (անձնագիր AP 0683312, տրված՝ 17.01.2017 թ., 037-ի կողմից) և Արտակ Մանգասարյանին (նույնականացման քարտ 005922802) բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 0.13 հեկտար մակերեսով բնակավայրերի, հասա- րակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ (վկայական N 2465896) փոխանակությունը՝ համաձայն WGS-84 (ARMREF 02) գեոդեզիական կոորդինատային համակարգով սահմանված կարգով կազմված հողամասերի հատակագծերի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով փոխանակվող հողամասերը համարվում են համարժեք և կողմերի միջև որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) հողամասերի փոխանակությունից հետո «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում երկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություն (վկայական N 02072019-10-0007, հողամասի մակերեսը՝ 2,19687 հեկտար, հասցեն՝ Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր, Վ. Գևորգյան N 4).
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում քաղաքացիներ Արտակ Ալոյանի և Արտակ Մանգասարյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
3) պետության կողմից փոխանակության արդյունքում ձեռք բերված 0.13 հեկտար մակերես ունեցող հողամասը, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 29 Երևան |