Գլխավոր տեղեկություն
Номер
N 429-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.07.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.07.2019
Дата вступления в силу
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 429-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 10,907,950 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերապատրաստման դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

 «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01511187) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացների կազմակերպում՝ 10,907,950 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

 

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 429-Ա

որոշման

     

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

  

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցների համար կազմակերպել անգլերեն լեզվի դասընթացներ և մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացներ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պահանջներին։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթական

6․

Ծրագրի բյուջեն

10 907 950 դրամ

7․

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ընտրված մասնակիցներ: Ցանկը հաստատվում է նախարարի կողմից:

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ․ հուլիսի 8-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առնվազն 26 աշխատակիցներ հնարավորություն կունենան մասնակցելու անգլերեն լեզվի կատարելագործման դասընթացներին տարբեր, սակայն ոչ պակաս, քան 3 մակարդակներում, ըստ գիտելիքների ստուգման արդյունքների՝ հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմում է 9 շաբաթ, շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր դասընթացը 3 ժամ տևողությամբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 9,227,435 (ինը միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր երեսունհինգ) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

Նաև 20 աշխատակիցներ կմասնակցեն մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացները ներառելու են ինչպես ընդհանրական, այնպես էլ ռազմական կառավարման համակարգին հատուկ գիտելիքների դասավանդում՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահանջներին և ներառելով հրավիրյալ դասախոսների: Դասընթացի տևողությունը կազմում է 5 շաբաթ, շաբաթական 2 օր՝ յուրաքանչյուր դասընթացը 2.5 ժամ տևողությամբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,680,514 (մեկ միլիոն վեց հարյուր ութսուն հազար հինգ հարյուր տասնչորս) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 907 950 դրամ՝ առանց ԱԱՀ-ի.

- Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում և անցկացում՝ 9,227,435 (ինը միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր երեսունհինգ) դրամ՝ առանց ԱԱՀ-ի,

- Մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում՝ 1,680,514 (մեկ միլիոն վեց հարյուր ութսուն հազար հինգ հարյուր տասնչորս) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Յուրաքանչյուր դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են գիտելիքի ստուգման թեստեր՝ գնահատելու համար մասնակցի առաջադիմությունը, ինչպես նաև պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակված հարցախույզների շնորհիվ գնահատվելու են ծրագրի արդյունքները և ազդեցությունը:

Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը:

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան