ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 429-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 10,907,950 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերապատրաստման դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01511187) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացների կազմակերպում՝ 10,907,950 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
|
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ.հուլիսի 8-ի N 429-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցների համար կազմակերպել անգլերեն լեզվի դասընթացներ և մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացներ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պահանջներին։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112 |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթական |
6․ |
Ծրագրի բյուջեն |
10 907 950 դրամ |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ընտրված մասնակիցներ: Ցանկը հաստատվում է նախարարի կողմից: |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ․ հուլիսի 8-ից մինչև դեկտեմբերի 31-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առնվազն 26 աշխատակիցներ հնարավորություն կունենան մասնակցելու անգլերեն լեզվի կատարելագործման դասընթացներին տարբեր, սակայն ոչ պակաս, քան 3 մակարդակներում, ըստ գիտելիքների ստուգման արդյունքների՝ հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմում է 9 շաբաթ, շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր դասընթացը 3 ժամ տևողությամբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 9,227,435 (ինը միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր երեսունհինգ) դրամ՝ առանց ԱԱՀ-ի: Նաև 20 աշխատակիցներ կմասնակցեն մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացները ներառելու են ինչպես ընդհանրական, այնպես էլ ռազմական կառավարման համակարգին հատուկ գիտելիքների դասավանդում՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահանջներին և ներառելով հրավիրյալ դասախոսների: Դասընթացի տևողությունը կազմում է 5 շաբաթ, շաբաթական 2 օր՝ յուրաքանչյուր դասընթացը 2.5 ժամ տևողությամբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,680,514 (մեկ միլիոն վեց հարյուր ութսուն հազար հինգ հարյուր տասնչորս) դրամ՝ առանց ԱԱՀ-ի: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 907 950 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. - Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում և անցկացում՝ 9,227,435 (ինը միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր երեսունհինգ) դրամ՝ առանց ԱԱՀ-ի, - Մարդկային ռեսուրսների կառավարման վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում՝ 1,680,514 (մեկ միլիոն վեց հարյուր ութսուն հազար հինգ հարյուր տասնչորս) դրամ՝ առանց ԱԱՀ-ի: |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Յուրաքանչյուր դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են գիտելիքի ստուգման թեստեր՝ գնահատելու համար մասնակցի առաջադիմությունը, ինչպես նաև պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակված հարցախույզների շնորհիվ գնահատվելու են ծրագրի արդյունքները և ազդեցությունը: Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |