ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 426-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00009237) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լսողության խնդիրներ ունեցող անձանց աջակցության տրամադրում» ծրագրի մասին» N Մ-364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի հետ, որը գործում է ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր անվան ներքո (ՀՎՀՀ` 02617333), 2019 թվականի մայիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 13-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 8,070,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 90031136) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 999,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |