Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 40-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2019-26.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2019.08.15/19(655) Հոդ.189
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
01.08.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
25.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 օգոստոսի 2019 թ.

թիվ 40-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝ «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել՝ «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Որդեգրման մասին» Ձև թիվ 1-որդեգրում ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 96 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 40-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20681

 

1. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի

 

   

  մարդ

Տողի հա-մարը

 

Ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

նրանցից ըստ տարիքի և սեռի

մինչև 6 ամսական

6 ամսականից մինչև 1 տարեկան

1 - 6

7-9

10-15

16-18

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը

                           
 

 նրանցից

                           

2

երկկողմանի ծնողազուրկ երեխա

                           

3

միակողմանի ծնողազուրկ երեխա

                           

4

միայնակ մոր երեխա

                           

5

ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա)

                           

6

ծնողները զրկված են ծնողական իրավունքներից

                           

7

ծնողները օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ

                           

8

ծնողներն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող

                           

9

ծնողները մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրա դաստիարակությունից

                           

10

ծնողները տվել են որդեգրման համար գրավոր համաձայնություն

                           

 

2. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի

 

Տողի համարը

 

Ընդամենը

այդ թվում` կանայք

նրանցից ըստ տարիքի և սեռի

18-30

31-65

66 և բարձր

ընդամենը

այդ թվում` կանայք

ընդամենը

այդ թվում` կանայք

ընդամենը

այդ թվում` կանայք

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը, մարդ

               

2

 այդ թվում` ՀՀ քաղաքացիներ

               

3

 օտարերկրյա քաղաքացիներ

               

 

3. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի

 

   մարդ

Տողի հա-մարը

 

Ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

նրանցից ըստ տարիքի և սեռի

մինչև 6 ամսական

6 ամսականից մինչև 1 տարեկան

1 - 6

7-9

10-15

16-18

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակը

                           
 

 նրանցից

                           

2

երկկողմանի ծնողազուրկ երեխա

                           

3

միակողմանի ծնողազուրկ երեխա

                           

4

միայնակ մոր երեխա

                           

5

ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա)

                           

6

ծնողները զրկված են ծնողական իրավունքներից

                           

7

ծնողները օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ

                           

8

ծնողներն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող

                           

9

ծնողները մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրա դաստիարակությունից

                           

10

ծնողները տվել են որդեգրման համար գրավոր համաձայնություն

                           

 

4. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության

 

 

   մարդ

Տողի հա-մարը

 

Ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

նրանցից ըստ տարիքի և սեռի

մինչև 6 ամսական

6 ամսականից մինչև 1 տարեկան

1 - 6

7-9

10-15

16-18

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

ընդա-մենը

այդ թվում` աղջիկ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

Որդեգրված երեխաների թվաքանակը

ՀՀ քաղաքացու կողմից

                           

2

 այդ թվում` մեկ անձի կողմից

                           

3

 ամուսնական զույգի կողմից

                           

4

օտարերկրյա քաղաքացու կողմից

                           

5

 այդ թվում` մեկ անձի կողմից

                           

6

  ամուսնական զույգի կողմից

                           

 

  5. Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման

 

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

1

Որդեգրումն անվավեր ճանաչելու դեպքերի քանակը

 

2

Որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը

 

3

 դրանցից` ընթացք են տրվել

 

4

 որից` ավարտվել են հայցի բավարարումով

 

5

Որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը

 

6

 որից` բացասական

 

7

 դրանցից` բողոքարկվել են դատական կարգով

 

8

 որից` ավարտվել են հայցի բավարարումով

 

 

Ղեկավար՝

 _______________________

   ___________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ   լիազորված անձ)՝


_______________________

   
 ___________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 

<< _ _ >>____ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 40-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը կարգավորում է «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի» բաժնի 1–10 տողերում լրացվում են տվյալներ որդեգրման ենթակա հաշվառված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: Սույն հրահանգի իմաստով որդեգրման ենթակա են համարվում առանց ծնողական խնամքի մնացած, գտնված (ընկեցիկ), ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:

8. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի» բաժնի 1-ին տողում լրացվում է հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են ՀՀ քաղաքացիների (տող 2) և օտարերկրյա քաղաքացիների (տող 3) թվաքանակները: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:

9. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի» բաժնի 1–10-րդ տողերում լրացվում են տվյալներ որդեգրված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ:

10. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության» բաժնի 1-ին տողում լրացվում է ՀՀ քաղաքացու կողմից որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են մեկ անձի կողմից (տող 2) և ամուսնական զույգի կողմից (տող 3) որդեգրվածները, 4-6-րդ տողերում լրացվում են վերը նշված ցուցանիշներն ըստ օտարերկրյա քաղաքացիների:

11. «Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման» բաժնի 1-ին տողում լրացվում է որդեգրումն անվավեր ճանաչված դեպքերի քանակը: Որդեգրումը համարվում է անվավեր, եթե ծնողների կողմից իրենց պարտականությունները չեն կատարվել կամ չարաշահվել են իրավունքները: Բաժնի 2-րդ տողում լրացվում է որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը: Բաժնի 3-րդ տողում լրացվում է դատարան հայցադիմում ներկայացնելու այն առաջարկների քանակը (տող 2-ից), որոնց ընթացք է տրվել, իսկ 4-րդ տողում` բավարարված հայցադիմումների քանակը:

12. Բաժնի 5-րդ տողում լրացվում է որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը, որից առանձնացվում է բացասական եզրակացությունների քանակը (տող 6): Բաժնի 7-րդ տողում լրացվում է բացասական եզրակացությունների այն քանակը, որոնք բողոքարկվել են դատական կարգով, իսկ 8-րդ տեղում` բողոքարկված այն հայցերի քանակը, որոնք բավարարվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2022, թիվ 01-Ն 26.01.2022, թիվ 40-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան