ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2019 թվականի N 486-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԺԱՄԱՆՑԻ ՈՒ ՀԱՆԳՍՏԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 21,826,637 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցության կենտրոնի ժամանցի ու հանգստի տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված N 300519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների կատարում` 11,960,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի մայիսի 30-ին կնքված N 300519-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների կատարում` 9,866,437 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 5 Երևան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Սոցիալական աջակցության կենտրոնի ԵՎ Ժամանցի ու հանգստի տան վերանորոգում»
1. |
Ծրագրի նպատակը |
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքի 3-րդ թաղամաս, 15-րդ փողոց, թիվ 9 շենք հասցեում գտնվող Սոցիալական աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքներ 2. «Հույսի ավան» թաղամասում գտնվող Ժամանցի և հանգստի տան վերանորոգման աշխատանքներ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնք` սոցիալական բնագավառ 2. Երևան քաղաք, «Հույսի ավան» թաղամաս` սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 21,826.637 դրամ՝ 1. 11,960,200 դրամ 2. 9,866,437 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքի Սոցիալական աջակցության կենտրոն «Հույսի ավան» թաղամասի Ժամանցի և հանգստի տուն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
1. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում: 2. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել Սոցիալական աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքներ` 11,960,200 դրամ ընդհանուր արժողությամբ: 2. 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել Ժամանցի և հանգստի տան վերանորոգման աշխատանքներ` 9,866,437 դրամ ընդհանուր արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գները |
1. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է Սոցիալական աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացման մասին պայմանագիր, որի արժեքը կազմում է 11,960,200 դրամ: 2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է Ժամանցի և հանգստի տան վերանորոգման աշխատանքների իրականացման մասին պայմանագիր` 9,866,437 դրամ ընդհանուր արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ներկայացնել հաշվետվություններ. Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |