Գլխավոր տեղեկություն
Номер
N 230-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.07.15/17(653) Հոդ.157
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
26.06.2019
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Дата подписания
26.06.2019
Дата вступления в силу
01.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 հունիսի 2019 թվականի

քաղ. Երևան

N 230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Էներգետիկայի մասին» օրենքի 29-րդ հոդվածը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը, «Փոստային կապի մասին» օրենքի 182-րդ հոդվածի 8-րդ մասը և «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող՝

Ս. Աղինյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի

N 230-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգով (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) հաշվետվությունների և այլ տեղեկատվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:

2. Էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվություն ներկայացնելու համար հաշվետվություն ներկայացնող անձը գրանցվում է էլեկտրոնային համակարգում: Էլեկտրոնային համակարգում գրանցվելու համար առձեռն, փոստային կապի միջոցով, հանձնաժողովի էլեկտրոնային փոստի հասցեով կամ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը (տեղեկատվությունը)՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ վերջինիս ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վերջինիս նույնականացման քարտի կամ անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պատճենները (օրենսդրությամբ սահմանված դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենը),

2) օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման՝ տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունից հաշվետվություն ներկայացնելու իրավասու անձ հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև այդ անձի (անձանց) նույնականացման քարտի պատճենը,

3) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերում (տեղեկատվությունում) փոփոխություն տեղի ունենալու դեպքում փոփոխված տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվում փոփոխությունը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Էլեկտրոնային համակարգում հանձնաժողովի կողմից սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի (տեղեկատվության) կամ դրանց փոփոխության գրանցումը կատարվում է համապատասխան փաստաթուղթը հանձնաժողով մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հաշվետվությունը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու համար գրանցված անձը մուտք է գործում էլեկտրոնային համակարգ, ապա նույնականացման քարտի միջոցով՝ էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի համապատասխան դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, բեռնում այն, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում, կցում և ուղարկում հանձնաժողով:

6. Հաշվետվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով, իսկ հաշվետվությունում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով: Էլեկտրոնային համակարգի միջոցով այլ տեղեկատվություն ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆտ Վորդ (Microsoft Word), Մայքրոսոֆտ Աքսես (Microsoft Access), Մայքրոսոֆտ Վիսիո (Microsoft Visio) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:

7. Հաշվետվությունը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվություն ներկայացրած անձի տրամադրած էլեկտրոնային փոստին ինքնաշխատ ձևով ուղարկվում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում:

8. Սույն կարգի իմաստով հաշվետվության ներկայացման օր է համարվում էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություն ներկայացրած անձին դրա ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:

9. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը հանձնաժողովի կողմից պատշաճ կարգով իրազեկվում է այդ մասին և իրազեկման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություն կամ հաշվետվությանն առնչվող պարզաբանումներ:

10. Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված: