Գլխավոր տեղեկություն
Номер
N 954-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.690
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
17.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 954-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 483-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 1-ին կետը.

2) N 1 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2017-2019 թթ. պարբերաբար» բառերով.

3) N 1 հավելվածի 4-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2017-2019 թթ. պարբերաբար» բառերով.

4) N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

5) N 1 հավելվածի 9-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

6) N 1 հավելվածի 35-րդ կետի 2-րդ սյունակը «ծրագրային փաթեթ» բառերից հետո լրացնել «համադրելով դրամական և ծառայությունների վրա հիմնված մոտեցումները» բառերով.

7) N 1 հավելվածի 38-րդ կետի 2-րդ սյունակը «տեղեկատվական համակարգ» բառերից հետո լրացնել «(ներառյալ դեպքի վարումը)» բառերով.

8) N 1 հավելվածի 46-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

9) N 1 հավելվածի 47-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

10) N 1 հավելվածի 50-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. առաջին կիսամյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

11) N 1 հավելվածի 51-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. առաջին կիսամյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

12) N 1 հավելվածի 53-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

13) N 1 հավելվածի 56-րդ կետի 6-րդ սյունակում «2019 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

14) N 1 հավելվածի 60-րդ կետի՝

ա. 2-րդ սյունակում «Բարելավել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը՝ նոր համակարգի ձևավորմամբ, որը կապահովի հաշմանդամության հստակ սահմանում` հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչների առկայությամբ» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման նոր մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում» բառերով,

բ. 3-րդ սյունակում «Ներդրվել են հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող հստակ չափորոշիչներ» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման համակարգում նոր մոդելի ներդրման նպատակով իրավական հենքի ապահովում» բառերով,

գ. 4-րդ սյունակում «Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման հստակ մեխանիզմների և ընթացակարգերի առկայություն» բառերով,

դ. 6-րդ սյունակում «2017 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով,

ե. 7-րդ սյունակում «Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:» բառերը փոխարինել «օրենքով չարգելված այլ միջոցներ» բառերով.

15) N 1 հավելվածի 64-րդ կետի՝

ա. 5-րդ սյունակը լրացնել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով,

բ. 6-րդ սյունակում «2018 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

16) N 1 հավելվածի 65-րդ կետի 6-րդ սյունակում «2019 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

17) N 1 հավելվածի 66-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

18) N 1 հավելվածի 68-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

19) N 1 հավելվածի 71-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

20) N 1 հավելվածի 71-րդ կետի 2-րդ և 3-րդ սյունակներում «ընտանեկան» բառը փոխարինել «ընտանիքում» բառով.

21) N 1 հավելվածի 77-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

22) N 1 հավելվածի 78-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

23) N 1 հավելվածի 79-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

24) N 1 հավելվածի 82-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

25) N 1 հավելվածի 84-րդ կետի՝

ա. 3-րդ սյունակում «65» թիվը փոխարինել «35» թվով, իսկ «այլընտրանքային» բառից հետո լրացնել «(համայնքահեն կամ ընտանիքահեն)» բառերով,

բ. 6-րդ սյունակում «2017 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

26) N 1 հավելվածի 85-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

27) N 1 հավելվածի 88-րդ կետի՝

ա. 2-րդ սյունակում «իրավունքը» բառը փոխարինել «իրավունքի իրացումը» բառերով,

բ. 6-րդ սյունակում «2018 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

28) N 1 հավելվածի 89-րդ կետի 6-րդ սյունակում «2018 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

29) N 1 հավելվածի 93-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

30) N 1 հավելվածի 94-րդ կետի 6-րդ սյունակում «2017 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

31) N 1 հավելվածի 95-րդ կետի՝

ա. 2-րդ սյունակում «Սիրիայի փախստականների» բառերը փոխարինել «Սիրիայից հարկադիր տեղահանվածների» բառերով,

բ. 5-րդ սյունակը լրացնել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.

32) N 1 հավելվածի ամբողջ տեքստում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. «Կրթության և գիտության», «մշակույթի» և «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

բ. «Բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

գ. «Տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

դ. «Տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

ե. «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ» բառերով.

33) N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը (խորհրդի նախագահի տեղակալ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը (խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող), Մարդու իրավունքների պաշտպանը կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալը (համաձայնությամբ):».

34) N 1 հավելվածը 96-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.


«

 

97.

Մշակել սոցիալական պաշտպանության համապարփակ ռազմավարություն, որում հաշվի կառնվեն սոցիալական պաշտպանության բոլոր հարթությունները, ինչպես նաև կարիքի մեջ գտնվող անձանց՝ կյանքի շրջափուլի մոտեցման միջոցով

Սոցիալական պաշտպա- նության ռազմավարու-թյունը կարգավորում է անձանց սոցիալական պաշտպանության իրականացումը՝ կյանքի շրջափուլի մոտեցման միջոցով և կատարվել է իրականացման ֆինան-սական գնահատում

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում:

98.

Զարգացնել հաշվետվողական և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատուժ և ծառայություններ՝ Սոցիալական աշխատանքի վերաբերյալ օրենքի ընդունմամբ

Սոցիալական աշխատուժն ու ծառայություններն ավելի պրոֆեսիոնալ են որակավորման ծրագրերի զարգացման, դասընթացների հնարավորությունների և բարելավված աշխատանքային պայմանների միջոցով, ներառյալ համարժեք փոխհատուցումը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների մատուցման և սոցիա-լական աշխատանքի վերաբերյալ նվազագույն ստանդարտների սահմանմամբ:

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Oրենքով չարգելված այլ միջոցներ

99.

Ընտանիքների անապահովության գնահատման և նպաստների համակարգերը համակարգել և կապել սոցիալական պաշտպանության այլ կարևոր միջամտությունների, հատկապես սոցիալական խնամքի և աջակցության ծառայությունների ու ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության հետ

Սոցիալական պաշտպանության միջամտությունները համախումբն արդյունավետորեն արձագանքում է ընտանիքների և երեխա-ների աղքատության և զրկանքների նվազեց-մանը՝ նպաստելով մարդկային կապիտալի բարձրացմանը:

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-րություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

100.

Ձևավորել բազմաբնույթ և բազմակողմանի համագործակցություն և համակարգման մշակույթ, որը կհանգեցնի տարբեր սոցիալական ծառայություններ մատուցողների միջև իրական փոխհարաբե-րությունների՝ գործող կանոնակարգերին համապատասխան և համագործակցության պրակտիկա կձևավորի բոլոր մակարդակներում և ՀՀ կառավարության մակարդակներում

Սոցիալական պաշտ-պանության ծրագրերը կապված են կրթության, առողջապահության, սնուցման, վաղ մանկու-թյան զարգացման, ընտանեկան բռնության կանխարգելման, շուրջօրյա հաստատություններից երեխաների դուրսբերման, ջրի և սանիտարական պայմանների, ինչպես նաև երեխաների պաշտպանության մասին ազգային առաջնահերթությունների հետ՝ առավել լավ ար-դյունքների հասնելու նկատառումներից ելնելով և համագործակցության ներքո:

Մշակվել է գործառնական ձեռնարկ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-րություն
ՀՀ առողջա-պահության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

101.

Հավաքագրել և վերլուծել սոցիալապես խոցելի խմբերի (օրինակ՝ երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամներ, աղքատներ) սոցիալական ներ-դրումները ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շրջանակներում՝ ֆինանսական հատկացումները ծրագրային վերջնական արդյունքների հետ առավել արդյունավետ կապելու համար

Սոցիալական քաղաքականության նպատակները և բյուջետային նպատակներն ու արդյունքները փոխկապակցված են, արդյունավետ, տարանջատված և թափանցիկ

Կատարված տարեկան վերլուծության արդյունքներով մշակվել է հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

102.

Ուսումնասիրել «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և այդ կարգավիճակի հետ կապված իրավական հետևանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանելու նպատակա-հարմարության հարցը

Որոշել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և այդ կարգավիճակի հետ կապված իրավական հետևանքները նախատեսելու անհրաժեշտության հարցը

Ուսումնասի-րությունն իրականացվել է, առաջարկու-թյունները ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ արդարա-դատության նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 1

Երևան