Գլխավոր տեղեկություն
Номер
N 1091-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.08.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2019
Дата вступления в силу
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2019 թվականի N 1091-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի օգոստոսի 8-9-ը Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Վահե Հակոբյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Գարիկ Ասատրյանինը (միայն գիշերավարձը), Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Դավիթ Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Տիգրան Խաչատրյանինը և Արման Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Վահագն Աբգարյանինը, Դավիթ Աբազյանինը, Նարեկ Ղարիբյանինը և Աղվան Իշխանյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

(4-րդ կետը փոփ. 21.08.19 N 1164-Ա)

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի օգոստոսի 8-ին՝ Երևան-Չոլպոն-Աթա, իսկ օգոստոսի 9-ին՝ Չոլպոն-Աթա - Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 7

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
օգոստոսի 7-ի N 1091-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-9-Ը ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն
     

Ն. Փաշինյան

 

- ՀՀ վարչապետ

     

Մ. Գրիգորյան

 

- ՀՀ փոխվարչապետ

     

Գ. Ղալաչյան

 

- Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

     

Տ. Խաչատրյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (06.08.2019 թ.-09.08.2019 թ.)

     

Շ. Քոչարյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (07.08.2019 թ.-09.08.2019 թ.)

     

Ա. Պողոսյան

 

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

     

Հ. Թաշչյան

 

- ՀՀ վարչապետի օգնական

     

Վ. Կարապետյան

 

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Հ. Ազիզյան

 

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

     

Դ. Վիրաբյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանային վարչության պետ (07.08.2019 թ.-09.08.2019 թ.)

     

Վ. Հակոբյան

 

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

     

Գ. Մովսեսյան

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

     

Դ. Ղամբարյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետի պարտականությունները կատարող (31.07.2019 թ. -09.08.2019 թ.)

     

Դ. Տեր-Մկրտչյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի աշխատակից (31.07.2019 թ. - 09.08.2019 թ. )

     

Դ. Գևորգյան

 

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

     

Վ. Ասլանյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

     

Գ. Ասատրյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ

     

Կ. Ազատյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

     

Ա. Շահինյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

     

Տ. Մեհրաբյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

 

Անվտանգություն

     

Ղ. Ղազարյան

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

     

Վ. Աբգարյան

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (31.07.2019 թ. -09.08.2019 թ.)

     

Դ. Աբազյան

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (31.07.2019 թ. - 09.08.2019 թ.)

   

Ն. Ղարիբյան

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

     

Ա. Իշխանյան

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

     

Գ. Հարությունյան

 

- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

     

Ռ. Խաչատրյան

 

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

     

Ա. Թամրազյան

 

«Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

     

Ա. Վարդանյան

 

- «Այսօր էյ էմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

     

Ք. Հովհաննիսյան

 

- «Նյուզ էյ էմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

     

Հ. Ասլանյան

 

- «Թերթ էյ էմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 21.08.19 N 1164-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2019, N 1164-Ա 22.08.2019, N 1091-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան