Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2019-10.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.06.2019
Дата вступления в силу
18.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2019 թվականի N 384-Ա

 

ՍԵՐԺ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով `

1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանի և խորհրդական Զարուհի Մաթևոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր փաստացի ծախսերըուղղ. կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2019 թ. հունիսի 17

Երևան