Գլխավոր տեղեկություն
Номер
N 800-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.10/45(1498) Հոդ.594
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2019
Дата вступления в силу
11.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 800-Ն

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երկու ամիս ժամկետով` 2019 թվականի հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3. Վարժական հավաքներում ներգրավել ընդհանուր թվով 451 քաղաքացու, որոնցից 375-ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 110 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 5-14-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով` 81 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22-31-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 19-25-ը ներառյալ.

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 10 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 12-18-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով` 70 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22-28-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 12-18-ը ներառյալ.

5) հետախուզական մասնագիտություններով` 20 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22-31-ը ներառյալ, 28 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 5-11-ը ներառյալ.

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 44 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 25-31-ը ներառյալ.

7) տեխնիկական մասնագիտություններով` 40 պահեստազորային` 2019 թվականի սեպտեմբերի 3-10-ը ներառյալ.

8) թիկունքային մասնագիտություններով` 20 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22-31-ը ներառյալ.

9) տեղագրական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 12-18-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ն. Փաշինյան

2019 թ. հուլիսի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան