Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 133
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.10.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.10.2017
Дата вступления в силу
03.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2017 թվականի

թիվ 133

քաղ. Մոսկվա

 

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿՅՈՒՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7216 21 000 0, 7216 40 100 0, 7216 50 100 0, 7216 50 990 0, 7228 70 100 0 ծածկագրերով դասակարգվող, ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ածխածնային, ցածր լեգիրված և լեգիրված պողպատից (բացառությամբ կոռոզիակայուն)՝ 20-ից մինչև 200 մմ ներառյալ լայնությամբ իրար հավասար դարակներով շիկագլոցված պողպատե անկյունակների նկատմամբ հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի համար սահմանելով 4 տարի և 8 ամիս գործողության ժամկետ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝

ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ առաջնորդվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանումով.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 53 որոշմամբ սահմանված՝ վճարված (բռնագանձված) նախնական հակագնագցման տուրքի գումարների հաշվանցումը հակագնագցման տուրքին և դրանց հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել (բռնագանձվել) են:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2017 թվականի հոկտեմբերի 11-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի

հոկտեմբերի 3-ի թիվ 133 որոշման

  Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան