Basic information
Number
N 01-Ն
Type
Հրաման
Act type
Исходный акт (25.08.2019-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2019.08.15/19(655) Հոդ.195
Enactment organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Enactment date
11.07.2019
Signing organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Signing date
11.07.2019
Effective date
25.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2019 թ. 

ք. Երևան

N 01-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 139-Ն հրամանի 2-րդ հավելվածի` «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկի» 19–րդ տողի «Խրիզոդիոպսիտ» բառը փոխարինել «Քրոմդիոպսիդ» բառով:

2. Գլխավոր քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պաշտոնական հրապարակումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:

 

Նախարար

Ս. Պապիկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation