ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2019 թվականի N 540-Ա
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին 2019 թվականի օգոստոսի 6-ից 8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ):
2. Արթուր Վարդապետյանի և Վահան Հունանյանի՝ Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ) գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 5 Երևան |