Գլխավոր տեղեկություն
Номер
N 1114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.08.2019-17.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.2019
Дата вступления в силу
14.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2019 թվականի N 1114-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`

1. Հաստատել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-49-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 13-ի N 1114-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

   

NN ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանա-
տու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2019 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկա-նություն

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս

Ֆինանսավորում չի պահանջվում

2.

«Ոստիկանության բժշկական հաստատությունում քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2020 թ. փետրվարի
 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկա-նություն

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 56-րդ հոդվածի 2.1-ին մաս

Ֆինանսավորում չի պահանջվում

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան