ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 974-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ (օժանդակ) դպրոց» (պետական գրանցման համարը՝ 273.210.03500), «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց» (պետական գրանցման համարը՝ 282.210.04696), «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր» (պետական գրանցման համարը՝ 264.210.06269) և «Երևանի հ. 12 հատուկ դպրոց» (պետական գրանցման համարը՝ 273.210.03473) պետական ոչ առևտրային կազմակերպությունները համապատասխանաբար վերանվանել «Երևանի N 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Երևանի N 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություններ):
2. Սահմանել, որ կազմակերպությունները երկրորդ՝ տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնց՝
1) նպատակն իրենց սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.
2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:
3. Թույլատրել կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում ու հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:
4. «Երևանի N 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Երևանի N 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համատեղ ապահովել՝
1) «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր» և «Երևանի հ. 12 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների՝ հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը.
2) երկամսյա ժամկետում՝ «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր» և «Երևանի հ. 12 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպությունների կանոնադրությունները՝ նոր խմբագրությամբ:
7. Կազմակերպությունների անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպությունների միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում՝ «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց» և «Երևանի հ. 12 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ համապատասխանաբար կնքել 2017 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 80/0017, 2012 թվականի մարտի 6-ին կնքված N 12/0012 և 2018 թվականի մայիսի 7-ին կնքված N 8106/0018 անշարժ գույքի պայմանագրերում սույն որոշման 1-ին կետում նշված անվանափոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի N 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Երևանի N 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 2 Երևան |
|