ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2019 թվականի N 800-Ա
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Անչափահասների կողմից ծնողներից մեկի հետ արտասահման մեկնելու, ապօրինի մեկնման դեպքում անչափահասներին վերադարձնելու մեխանիզմների, երեխայի՝ երկու ծնողների հետ շփման իրավունքը կարգավորող ԱՊՀ մասնակից-պետությունների օրենսդրությունը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանի՝ 2019 թվականի հունիսի 27-29-ը Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Մանուկյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 20 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|