Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-41-Ն-7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494).1 Հոդ.535.8
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
13.06.2019
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
13.06.2019
Дата вступления в силу
27.06.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-41-Ն-7

2019 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների դիմումները` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակում 1-ին կետի «Արտաշատի, Վեդու վարչական տարածքներ» բառերը, 2-րդ կետի «Արտաշատի, Մասիսի վարչական տարածքներ» բառերը, 3-րդ կետի «Վեդու, Վայքի, Եղեգնաձորի վարչական տարածքներ» բառերը, 4-րդ կետի «Մասիսի, Արտաշատի վարչական տարածքներ» բառերը, 5-րդ կետի «Արտաշատի, Վեդու, Վայքի, Եղեգնաձորի վարչական տարածքներ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արարատի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածք» բառերով.

2) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Վեդի» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակը «Վեդու» բառից հետո լրացնել «, Վայքի» բառով.

3) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Տաշիր» բառը փոխարինել «Վանաձոր» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար

Ս. Չիչոյան

 

2019 թ. հունիսի 13
ք. Երևան